ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նախագահը՝ Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղում

Նախագահը՝ Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղում
19.09.2015 | 00:33

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվանՄոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ և համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին: Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15-ը պետական պատվերի, 50-ը պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ:

Հանրապետության Նախագահը համալսարանի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, նրանց ծնողների և հրավիրյալների հետ լսել է համալսարանի մասնաճյուղի գործունեության հետ կապված ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի ելույթները։

Այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի հետ։

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ